Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.09.2025 | 22:00
Անսահման Աստվա՛ծ,
իմ առաջին շնչում և մտքում ես Դու։
Այս նոր օրվա լույսը թող բերի Քո ներկայության ջերմությունը իմ հոգուն։
Տեր, թո՛ղ իմ մտածողությունն ու գործերը գտնվեն Քո Սուրբ Խորհուրդի մեջ,
ևթող իմ սիրտը մնա բաց՝ Քո անսահման Սիրո լույսը ընդունելու համար։
Ամեն օրը թող սկսվի Քո ձեռքի խաղաղությամբ,
և ավարտվի շնորհակալությամբ ու վստահությամբ, որ Դու միշտ ինձ հետ ես։
Պահպանիր ինձ։
Ամեն
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ